Համբուրգում նացիստական նախկին բունկերում բացվելու է շքեղ հյուրանոց: Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները:
Իսպանական ընկերության ծրագրերով, հյուրանոցում կլին 136 սենյակ, բար, ռեստորաններ և զվարճանքի տարբեր օբյեկտներ:
Սակայն հյուրանոցի հիմնական տեսարանը կլինի նրա ձևը: Ինչպես հայտնի է, բունկերի տանիքին կառուցված հյուրանոցը ունենալու է բուրգի ձև, որը շրջապատված է լինելու կախովի այգիներով:
Բունկերի վրա կառուցված հյուրանոցի մեկ այլ հմայքը կլինի այնտեղից բացվող տեսարանը: Հյուրանոցի հետ մեկտեղ իսպանական ընկերությունը նացիստական ռեժիմի կողմից և երկրորդ աշխարհամարտում սպանված մարդկանց հիշատակը հարգելու համար բացելու է հուշահամալիր:
Հյուրանոցի տարածքում գտնվող հուշահամալիրը և այգին կարող են դիտել բոլոր ցանկացողները:
Հյուրանոցի շինարարությունը կավարտվի 2021 թվականի համար:
Ըստ պատմական աղբյուրների, բունկերները կառուցվել է 1942-ին ՝ ընդամենը 300 օրվա ընթացքում, հազարավոր հարկադիր աշխատողների կողմից: Բունկերի պատերի հաստությունը հասնում է 3,5 մետրի: Շենքում կարող է տեղավորվել 18,000 մարդ:
Երկրորդ աշխարհամարտից հետո, իշխանությունները որոշել են չքանդել բունկերը, քանզի այն քանդելու դեպքում հնարավոր է լուրջ վնասվեին հարևանությունում գտնվող շինությունները:
Նացիստական ռեժիմի պարտությունից հետո բունկերում տեղակայված էր հեռուստատեսություններից մեկը և ռադիոկայան: Ներկայումս բունկերը ծառայում է արվեստին: Շենքում գործում է գիշերային ակումբ, երաժշտական խանութ և ստեղծագործական տարածք երաժիշտների և նկարիչների համար: