Համբուրգի նավահանգստի մոտակայքում խոշոր հրդեհ է բռնկվել, լսվում են պայթյունների ձայներ
Համբուրգի նավահանգստի մոտակայքում մեծածավալ հրդեհ է բռնկվել, լսվում է հզոր պայթյունների ձայն,- գրում է «Deutsche Welle»-ն։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ դեպքի վայրում մեծ թվով հրշեջներ են, սակայն պայթյունների պատճառով նրանց համար դժվար է մոտենալ կրակին։
Լրատվամիջոցները գրում են, որ սկզբում հրդեհ է բռնկվել մեքենայում, որից հետո պայթել են մի քանի գազի բալոններ, ինչը լուրջ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ է դարձել։ Մոտ մեկ տասնյակ մարդ վիրավորվել է։
Տասնյակ մարդիկ տարհանվել են վտանգավոր գոտուց։