Համբուրգ քաղաքում դանակով զինված անձը հարձակվել է քաղաքացիների վրա և վիրավորել 12 մարդ

22:23, 23.05.2025

Գերմանիայի Համբուրգ քաղաքում դանակով զինված անձը հարձակվել է քաղաքացիների վրա և վիրավորել 12 մարդ։

Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Համբուրգի երկաթուղային կայարանում։

Ոստիկանությունը հարձակման կապակցությամբ ձերբակալել է մի կնոջ։

Համբուրգի կայարանում գնացքների երթևեկությունը ամբողջությամբ դադարեցվել է։

Ինչպես նշում են գերմանական լրատվամիջոցները, երեք վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է, ևս երեքը ծանր վիրավոր են, իսկ վեցը՝ թեթև։ Հարձակման շարժառիթը դեռևս անհայտ է։

Նմանատիպ