Համավարակաբանական ցուցանիշը փոփոխական է, Աջարիայում ունենք չորս տոկոսից պակաս, Վրաստանի տարբեր տարածաշրջաններում ցուցանիշը տատանվում է հինգից ութ տոկոս. Էկատերինե Տիկարաձե
Չորստոկոսանոց ցուցանիշը միակը չէ, սակայն ցուցիչներից մեկն է, որի վրա մենք ուշադրություն ենք դարձնում: Այս ցուցանիշը մեզ երաշխավորում է, որ կայունությունը պահպանվում է: Ուստի ես հաստատում եմ, որ չորստոկոսանոց ցուցանիշը մեծ նշանակություն ունի,- այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Նախարարի խոսքով, կարևոր է նաև հաշվի առնել վարակի տարածվածությունը կոնկրետ տարածաշրջանում:
«Միևնույն ժամանակ, մենք հետևում ենք դեպքերի քանակին, ինչպես 7-օրյա, այնպես էլ 14-օրյա ժամանակահատվածում, քանի որ դրական դինամիկան 7-օրյա ժամանակահատվածում չի նշանակում, որ այն պահպանված է և կայուն, ուստի մենք նայում ենք 14- օրվա ժամանակահատվածին և որոշումներ կայացնում: Հիմա փոփոխական ցուցանիշ է: Մենք Աջարիայում ունենք չորս տոկոսից պակաս, Վրաստանի տարբեր տարածաշրջաններում ցուցանիշը տատանվում է հինգից ութ տոկոս», – ասել է Տիկարաձեն: