«Համասի» քաղբյուրոյի ղեկավար. Ոչ ոք չի կարող «Համասին» ստիպել ճանաչել Իսրայելը որպես օրինական պետություն
«Համասի» քաղբյուրոյի ղեկավար. Ոչ ոք չի կարող «Համասին» ստիպել ճանաչել Իսրայելը որպես օրինական պետություն

Ոչ ոք չի կարող ստիպել Համասին ճանաչել Իսրայելը որպես օրինական պետություն, հայտարարել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նոր ղեկավար Յահյա Սինվարը։

Խոսելով պաղեստինյան խմբավորումներին զինաթափելու և պաղեստինյան ազգային միասնության կառավարություն ստեղծելու նախաձեռնությունների մասին՝ «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչը նշել է, որ ոչ ոք չի կարող ստիպել դիմադրության շարժմանը վայր դնել զենքերը։

«Մենք երբեք չենք խզելու հարաբերությունները Իրանի և այլ կողմերի հետ։ Մենք Պաղեստինը ազատագրելու, մեր ազգին ազատություն տալու համար պայքարողներ ու հեղափոխականներ ենք։ Մենք կպայքարենք օկուպանտների դեմ՝ համաձայն մարդու իրավունքների օրենքների և կշարունակենք ուժեղացնել մեր բանակը՝ մեր ազգը պաշտպանելու համար: Առանց պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման, իսրայելցի բանտարկյալները երբեք ազատ չեն արձակվի»,- ասել է Յահյա Սինվարը։