ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել իսրայելցի պատանդին, Իսրայելի պաշտպանության ուժերը և անվտանգության ծառայությունները հաստատում են, որ ազատ արձակված պատանդը գտնվում է Իսրայելի տարածքում

15:14, 30.01.2025

ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել իսրայելցի պատանդին. Իսրայելի պաշտպանության ուժերը և անվտանգության ծառայությունը հաստատել են, որ պատանդը՝ կին զինծառայող Ագամ Բերգերը, անցել է Իսրայելի տարածք։

20-ամյա պատանդը գտնվել է Գազայից հյուսիս գտնվող Ջաբալիա շրջանում, որտեղ նրան տարել են Կարմիր Խաչի ներկայացուցիչ ները, ապա հանձնել իսրայելական զինվորականներին։

Սպասվում է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի առաջին փուլը ենթադրում է 33 իսրայելցի պատանդների ազատ արձակում՝ մոտ 1900 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց: Այսօր նախատեսված է ընդհանուր առմամբ երեք պատանդների ազատ արձակում։ Յոթ պատանդ արդեն ազատ է արձակվել։

Նմանատիպ