ՀԱՄԱՍ-ն ասում է, որ հավատարիմ է մնում հրադադարի համաձայնությանը

10:28, 12.02.2025

ՀԱՄԱՍ-ն ասում է, որ հավատարիմ է մնում հրադադարի համաձայնագրին, հաղորդում է BBC-ն։

Ինչպես հաղորդում է BBC-ն, ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ ասվում է. «Մենք մերժում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Գազայի հատվածից մեր ժողովրդի տեղահանման վերաբերյալ»։

Խումբը Թրամփի մեկնաբանություններն անվանում է «ռասիստական» և ասում, որ Գազայի հատվածից պաղեստինցիներին «վտարելու» ծրագիրը չի իրականացվի։

«Համասը հավատարիմ է մնում հրադադարի համաձայնագրին, քանի դեռ մյուս կողմը պահպանում է այն: Մենք ընդգծում ենք, որ Իսրայելն այն կողմն է, որը չի կատարել իր պարտավորությունները և կրում է ողջ պատասխանատվությունը ցանկացած բարդությունների կամ ձգձգումների համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ