ՀԱՄԱՍ - Իսրայելը և ԱՄՆ-ն մեղավոր են Գազայի Ալ Շիֆա հիվանդանոցի վրա հարձակման համար
Իսրայելը և ԱՄՆ-ն մեղավոր են Գազայի Ալ Շիֆա հիվանդանոցի վրա հարձակման մեջ,- այս մասին ասվում է ՀԱՄԱՍ-ի տարածած հայտարարության մեջ, որը հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
«ՄԱԿ-ի լռությունը, բազմաթիվ երկրների ու ռեժիմների դավաճանությունը չեն խոչընդոտի Պաղեստինի ժողովրդի կառչածությանը իր հողին և օրինական ազգային իրավունքներին»,- ասվում է հայտարարության մեջ։
ՀԱՄԱՍ-ը նաև պնդում է, որ ԱՄՆ-ն Իսրայելին կանաչ լույս է տվել՝ աջակցելու խաղաղ բնակիչների սպանությանը։ Իսրայելի հայտարարությունն այն մասին, որ «Ալ Շիֆա» հիվանդանոցը ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործվում է որպես հրամանատարական կենտրոն և վերահսկման բազա, ՀԱՄԱՍ-ը կեղծ է անվանում: