ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պնդում են, որ Գազայում զոհերի թիվը գերազանցել է 12 հազարը
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պնդում են, որ Գազայում զոհերի թիվը գերազանցել է 12 հազարը։
Նրանց տվյալներով՝ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետեւանքով զոհված պաղեստինցիների մեջ 5000 երեխա կա։
Միաժամանակ Պաղեստինի տեղեկատվական կենտրոնը հրապարակում է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությունները, որոնցում նշվում է, որ անհետ կորած է համարվում ավելի քան 3570 մարդ, այդ թվում՝ 1800 երեխա։