ՀԱՄԱՍ -ի մամուլի խոսնակ. Հրադադարի մասին շուտով համաձայնություն ձեռք կբերելու լավատեսությունը պատրանք է

19:55, 17.08.2024

«Հրադադարի մասին շուտով համաձայնություն ձեռք կբերելու լավատեսությունը պատրանք է»,- ասել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Սամի Աբու Զուհրին։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի խոսքով՝ Իսրայելը խոչընդոտում է համաձայնության հասնելու հնարավորություններին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն աջակցում է այդ ջանքերին։

«Մենք համաձայնության կամ իրական բանակցությունների շեմին չենք, բայց բախվում ենք ամերիկյան թելադրանքի պարտադրմանը»,- ասել է Սամի Աբու Զուհրին։

Կատարի մայրաքաղաք Դոհայում Կատարի, ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջնորդությամբ կայացած բանակցություններից հետո ԱՄՆ պատվիրակության անդամները հայտարարել են, որ Գազայում հրադադարի հեռանկարները լավատեսական են։

Նմանատիպ