«Համաս»-ի քաղաքական առաջնորդի սպանության պատճառով օգոստոսի 2-ին Թուրքիայում սուգ է հայտարարվել
«Համաս»-ի քաղաքական առաջնորդի սպանության պատճառով օգոստոսի 2-ին Թուրքիայում սուգ է հայտարարվել

 

ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանության պատճառով օգոստոսի 2-ին Թուրքիայում սուգ է հայտարարվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Պաղեստինյան գործին մեր աջակցությունը և մեր պաղեստինցի եղբայրներին համերաշխությունը ցույց տալու համար օգոստոսի 2-ը սգո օր է հայտարարվել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան կապակցությամբ»,- գրել է Էրդողանը X սոցիալական ցանցում։ .

Էրդողանը իր և երկրի անունից ցավակցություն է հայտնել Պաղեստինի ժողովրդին։

ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն սպանվել է հուլիսի 31-ին Թեհրանում ավիահարվածի արդյունքում։ Վերջին անգամ նա հանրության առջեւ է հայտնվել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Ֆեզեշկիանիի երդմնակալության արարողությանը: