ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից Իսրայելի վրա հարձակման արդյունքում զոհվածների թիվը գերազանցել է 800-ը
ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից Իսրայելի վրա հարձակման արդյունքում զոհվածների թիվը գերազանցել է 800-ը

ՀԱՄԱՍ-ի մարտիկների կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակման արդյունքում զոհվածների թիվը գերազանցել է 800-ը։ Այդ մասին տեղեկությունը տարածել են տեղական լրատվամիջոցները։

Բացի այդ, Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է 2 506 մարդ, որոնցից 23-ի վիճակը ծանր է, իսկ 353-ը՝ ծանր վնասվածքներ ունի։

Ինչ վերաբերում է պաղեստինյան կողմին, ապա Գազայի հատվածում Իսրայելի հրթիռակոծությունների հետեւանքով ավելի քան 500 մարդ է զոհվել, ավելի քան 2 750-ը՝ վիրավորվել։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ռմբակոծում է ՀԱՄԱՍ-ի օբյեկտները՝ ի պատասխան պաղեստինցի զինյալների կողմից Իսրայելի քաղաքացիների և զինվորների վրա հարձակումների: