ՀԱՄԱՍ-ի գերությունից ազատված պատանդները հանդիպել են ընտանիքի անդամների հետ

10:14, 20.01.2025

ՀԱՄԱՍ-ի գերությունից ազատված իսրայելցի պատանդները հանդիպել են ընտանիքի անդամների հետ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հրապարակել է հանդիպման լուսանկարներն ու տեսագրությունները։

Դորոն Շտայնբրեխերը, Էմիլի Դամարիսը և Ռոմի Գոնենը գտնվում են Թել Հաշոմեր կլինիկայում։ Սպասվում է, որ ազատ արձակված պատանդները կլինիկայում կմնան մի քանի օր։ Ըստ բժիշկների՝ երեք պատանդների առողջական վիճակը կայուն է։

Նշենք, որ երեք իսրայելցի պատանդներ ազատ են արձակվել ՀԱՄԱՍ-ի կողմից 471 օր գերությունից հետո։ Դա տեղի է ունեցել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված հրադադարի և պատանդների ազատման համաձայնագրի շրջանակներում, որն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։ Փոխարենը՝ Իսրայելը պետք է ազատ արձակի պաղեստինցի բանտարկյալներին՝ համաձայնագրի շրջանակներում։

Նմանատիպ