ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է հանձնել չորս զոհված պատանդների մարմինները

13:27, 20.02.2025

ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է հանձնել չորս զոհված պատանդների մարմինները։

Կարմիր խաչի միջնորդությամբ գործընթացը տեղի է ունեցել Խան Յունիսում։

Հաղորդվում է, որ դիակների թվում են հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ առևանգված Բաբիս ընտանիքի երեք անդամները՝ մայրը և երկու մանկահասակ որդիները։

Ավելի ուշ ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ մայրն իր երեխաների հետ միասին սպանվել է իսրայելական ավիահարվածի հետևանքով։

Չորրորդ մահացածը 85-ամյա վետերան լրագրող Օդեդ Լիպշիցիան էր։ Նրա կինը ազատ է արձակվել 2023 թվականի հոկտեմբերի վերջին։

Նմանատիպ