ՀԱՄԱՍ-ը հայտնում է, որ Իսրայելի հետ ժամանակավոր զինադադարն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 23-ին, առավոտյան ժամը 10:00-ին
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև ժամանակավոր զինադադարը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 23-ին՝ առավոտյան ժամը 10:00-ից։ Այդ մասին ասել է «Համաս»-ի ներկայացուցիչ Մուսա Աբու Մարզուկը:
Աբու Մարզուկն ասել է, որ ազատ արձակվող պատանդների մեծ մասը օտարերկրյա քաղաքացիություն ունի, թեև նա չի հստակեցրել, թե արդյոք նրանք ունե՞ն Իսրայելի անձնագրեր:
Սակայն Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ բոլոր պատանդները կլինեն Իսրայելի քաղաքացիներ կամ Իսրայելի բնակիչներ։ Կողմերի պայմանավորվածության համաձայն՝ առաջին փուլում «Համասը» քառօրյա հրադադարի դիմաց պետք է ազատի 50 պատանդի։