ՀԱՄԱՍ-ը հայտնում է երեք պատանդների անունները, ովքեր առաջինը կազատվեն
ՀԱՄԱՍ-ը հայտնում է երեք պատանդների անունները, ովքեր առաջինը կազատվեն

ՀԱՄԱՍ-ը Telegram-ում հրապարակել է երեք պատանդների ինքնությունը, որոնք, ըստ նրա, առաջինն են ազատվելու Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրով:

Սրանք են Ռոմի Գոնենը, Էմիլի Դամարը և Դորոն Շտայնբրեխերը:

31-ամյա Դորոն Շտայնբրեխերը անասնաբուժական բուժքույր է, ով գտնվում էր Կիբուց Քֆար Ազզայի իր բնակարանում, երբ ՀԱՄԱՍ-ը իրականացրեց հարձակումը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին:

28-ամյա Էմիլի Դամարիսը, ով ունի բրիտանական և իսրայելական երկքաղաքացիություն, նույնպես պատանդ է վերցվել Կիբուց Քֆար Ազզայից։

24-ամյա Ռոմի Գոնենը բռնվել է Supernova երաժշտական ​​փառատոնից փախչելիս։

Հիշեցնենք, որ Իսրայելը ավելի վաղ հայտարարել էր, որ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ չի մտնի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի հանձնել պատանդների ցուցակը, որոնց ազատ արձակելն է նախատեսվում։