ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ դեռևս սպասում է Իսրայելից պաղեստինցի բանտարկյալների ցուցակին, որոնք պետք է ազատ արձակվեն այսօր
ՀԱՄԱՍ-ն ասում է, որ դեռևս սպասում է Իսրայելից պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ կանանց և երեխաների ցուցակին, որոնք պետք է ազատ արձակվեն այսօր՝ հրադադարի համաձայնագրի շրջանակներում:
ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ ասվում է, որ հրադադարի պայմաններով 30 պաղեստինցի բանտարկյալներ կազատվեն իսրայելական բանտերից յուրաքանչյուր ազատված իսրայելցի պատանդի դիմաց: Ըստ այդմ, այսօր սպասվում է 90 բանտարկյալների վերադարձ։
Հիշեցնենք, որ այսօր նախատեսվում է երեք իսրայելցի պատանդների ազատ արձակումը։