ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ այս շաբաթ ազատ կարձակի վեց պատանդների

14:14, 27.01.2025
Displaced Palestinians leave parts of Khan Younis as they go back to their homes in Rafah, southern Gaza Strip, Sunday, Jan. 19, 2025. (AP Photo/Jehad Alshrafi)

Displaced Palestinians leave parts of Khan Younis as they go back to their homes in Rafah, southern Gaza Strip, Sunday, Jan. 19, 2025. (AP Photo/Jehad Alshrafi)

ՀԱՄԱՍ-ն այս շաբաթ ազատ կարձակի վեց պատանդների։ ՀԱՄԱՍ-ի հայտարարության համաձայն՝ երեք պատանդներ ազատ կարձակվեն մինչև ուրբաթ, ևս երեքը՝ փետրվարի 1-ին։

Հաղորդվում է, որ Արբել Յեհուդին, իսրայելական բանակի զինծառայող Ագամ Բերգերը և ևս մեկ պատանդ ազատ կարձակվեն մինչև ուրբաթ։

Մինչդեռ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Մուսա Աբու Մարզուկին ասում է, որ խմբավորումը պատերազմից հետո կարող է հրաժարվել Գազայի կառավարումից և պատրաստ է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ այս հարցի շուրջ։

Մարզուկին ասաց, որ Համասը հասկանում է, որ կառավարող մարմինը կարիք կունենա ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային աջակցության, ներառյալ Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի աջակցությունը:

Անցյալ ամիս ՀԱՄԱՍ-ը և Պաղեստինի ինքնավարության իշխող ՖԱԹՀ կուսակցությունը պայմանավորվեցին ստեղծել կոմիտե, որը համատեղ կկառավարի հետպատերազմյան Գազայի հատվածը: Ըստ ծրագրի՝ հանձնաժողովը պետք է կազմավորվի 10-15 անկուսակցական գործիչներից, ովքեր իրավասու կլինեն տնտեսության, կրթության, առողջապահության, մարդասիրական օգնության, վերակառուցման հետ կապված հարցերում։

Նմանատիպ