Համաներման օրինագծի կապակցությամբ որոշումն ընդունվել է մարդու իրավունքների և հասարակության անվտանգության ոսկե միջինով. Արչիլ Թալակվաձե
Համաներման օրինագծի կապակցությամբ որոշումն ընդունվել է մարդու իրավունքների և հասարակության անվտանգության ոսկե միջինով. Արչիլ Թալակվաձե

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, խոսելով «Համաներման մասին» օրենքի նախագծի մասին, նշել է, որ համաներումը բավականին լայնամասշտաբ է:

Նրա խոսքով ՝ համաներման օրինագծի կապակցությամբ որոշումն ընդունվել է մարդու իրավունքների և հասարակության անվտանգության ոսկե միջինով:

Միևնույն ժամանակ, ինչպես ասում է Թալաքվաձեն, կառավարությունը հասարակությանը երաշխավորում է, որ համաներումը չի վատթարացնի երկրի անվտանգության մակարդակը և չի վնասի օրենքի գերակայությունը:

«Համաներման մասին օրենքն արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից: Միխեիլ Սարջվելաձեն մանրամասնորեն տեղեկացրեց հասարակությանը, թե քանի մարդու է վերաբերելու այդ ակտը: Կալանքի տակ գտնվող ավելի քան 1500 մարդու: Ավելի քան 4 000 մարդու, ում դատարանի կողմից սահմանվել է տուգանք, քրեական գործի շրջանակներում և մոտ տասը հազար պրոբացյոների: Ինչպես տեսնում եք, տեղի է ունենում բավականին լայնամասշտաբ համաներում: Այնուամենայնիվ, ես կվերադառնամ նշված նպատակին, որը մենք նշել ենք հենց սկզբում: Այս համաներումը պետք է ընդունվեր և ընդունվել է լավագույն ոսկե միջինով, որով մի կողմից մենք թույլ ենք տալիս հազարավոր մարդկանց վերասոցիալականացվել և վերադառնալ իրենց ընտանիքներ, իսկ մյուս կողմից, իհարկե, մենք երաշխավորում ենք հասարակությանը, որ այս համաներումը չի վատթարացնի երկրի անվտանգության մակարդակը և չի վնասի օրենքի գերակայությունը: Այս որոշումն ընդունվել է մարդու իրավունքների և հասարակության անվտանգության ոսկե միջինով», – ասել է Արչիլ Թալակվաձեն:

Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ 83 ձայնով հաստատել է «Համաներման մասին» օրենքի նախագիծը: Նախագծի հեղինակն է խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, Միխեիլ Սարջվելաձեն: