Համաներման օրինագծի հետ կապված կունենանք խորհրդակցություններ, սակայն ինչը կփոխվի և ինչը ոչ, կորոշի խորհրդարանը. Իրակլի Կոբախիձե
Համաներման օրինագծի հետ կապված կունենանք խորհրդակցություններ, սակայն ինչը կփոխվի և ինչը ոչ, կորոշի խորհրդարանը. Իրակլի Կոբախիձե

Մենք կունենանք խորհրդակցություններ, սակայն ի՞նչը կփոխվի, ինչը ՝ ոչ, վերջում կորոշի խորհրդարանը, – այս մասին «Համաներման օրինագծի» վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ, Իրակլի Կոբախիձեն:

Կոբախիձեն մեկնաբանել է հունիսի 20-ին տուժածների պահանջները, որ համաներման նախագիծը հետ կանչվի:

«Համաներումը բոլորովին մեր նախաձեռնությունը և գաղափարը չէր, դա միջազգային գործընկերների նախաձեռնությունն էր և այդ նախաձեռնության հիման վրա այն ներառվեց Միշելի փաստաթղթում: Ասում են, որ համաներումը պետք է տարածվի երկու կողմերի վրա, ներառյալ ինչպես հարձակում իրականացնողների, այնպես էլ պաշտպանվողների վրա: Դեսպանների գաղափարը դա էր: Հետագայում ի հայտ եկավ հակառակ դիրքորոշումը, և այս առումով մեր արձագանքն այն էր, որ եթե անձը չի ցանկանում համաներում, բնականաբար, այս դեպքում նրա սահմանադրական իրավունքն է հրաժարվել համաներումից: Մենք կունենանք խորհրդակցություններ, բայց ինչ կփոխվի, ինչը ՝ ոչ, վերջապես կորոշի խորհրդարանը», – հայտարարել է Կոբախիձեն: