Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ «Համաներման մասին» գործող տեսքով օրենքը կվերաբերի ավելի քան հազար բանտարկյալի, սակայն պարզաբանումը շարունակվում է:
Կոբախիձեի խոսքով, «յուրաքանչյուր հոդված և յուրաքանչյուր մաս մեկ առ մեկ քննարկվել է, որ ռիսկերն ապահովագրված լինեն»:
«Այդ թվում գնահատվել է անհատապես, թե ինչ արդյունքներ կարող են լինել այս կամ այն հատվածի ազատման դեպքում: Հետևաբար, ռիսկերի կշռումը այս օրինագծի քննարկման կարևոր կողմերից մեկն էր: Վերջնական պատկերը կպարզվի այսօր, բայց այս պահի դրությամբ, նախքան երկրորդ ընթերցմամբ վերջնական ընդունումը, «Համաներման մասին» գործող օրենքը կվերաբերի ավելի քան հազար բանտարկյալի: Դա կպարզվի, և կտեսնենք, թե ինչ կլինի ի վերջո», – հայտարարել է Կոբախիձեն:
Համաներման մասին օրինագիծը Վրաստանի խորհրդարանում գրանցվել է դեկտեմբերի 16-ին: