Համաներման հանձնաժողովը կտեղափոխվի արդարադատության նախարարություն
Համաներման հանձնաժողովը կտեղափոխվի արդարադատության նախարարություն

Վրաստանի նախագահը խորհրդարանական առաջին ելույթի ժամանակ խոսել է համաներման և դատավորների անժամկետ նշանական հարցերի շուրջ:

Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, համաներումը, դատական համակարգը և դրա հետ կապված մարտահրավերները, Ազգային անվտանգության խորհրդի ստեղծումն են հենց այն հարցերը, որոնք այսօր առաջացնում են հասարակության բարձր հետաքրքրությունը:

Նրա խոսքով, համաներման այն փորձը, որը գոյություն ուներ նախորդ նախագահի ժամանակ, երբեմն նմանվում էր անվճար համաներման, քան այն հայեցակարգին, որի հիմքում է նախագահի սեփական հայեցողությամբ որոշում կայացնելու իրավունքը:

«Համաներումը ընդհանուր չափանիշների վրա հիմնված այլ իրավական ձև է, որը ներառում է պատժից ազատվելու ենթակա անձանց լայն շրջանակը: Նախագահի սեփական հայեցողությամբ որոշում կայացնելու իրավունքը ոչ փոխում է պայմանական ժամկետից առաջ ազատելու և ոչ էլ իրավական թերություններն ուղղելու մեխանիզմը»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով, հաշվի է առնված Համաներման հանձնաժողովի արդարադատության նախարարություն տեղափոխվելը և հանձնաժողովում հավելյալ ներգրավված կլինեն տարբեր վարչական մարմինների ներկայացուցիչներ: