Համամասնական ընտրական համակարգին անցնելու և մեծամասնական համակարգը վերացնելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնումը տեղի կունենա բյուրոյի վաղվա նիստին
Համամասնական ընտրական համակարգին անցնելու և մեծամասնական համակարգը վերացնելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնումը տեղի կունենա բյուրոյի վաղվա նիստին:
Խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված օրինագիծը նախատեսում է 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացում համամասնական համակարգով:
Մասնավորապես, փոփոխություններով, քաղաքական կուսակցության կողմից ստացած մանդատների քանակը ճշտելու համար, կուսակցության կողմից հավաքած ձայները բազմապատկվելու են 150-ի վրա և բաժանվելու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցությունների կողմից ստացված ձայների քանակի վրա:
Բացի այդ, նախագծով ընտրությունները անց են կացվելու զրոյական, այսպես կոչված բնական պատնեշի պայմաններում և մանդատ (մանդատներ) կստանան այն կուսակցությունները որոնք բավարար ձայներ կհավաքեն առնվազն մեկ մանդատ ստանալու համար:
Սահմանադրական օրինագիծը չի նախատեսում նաև հաջորդ խորհրդարանական ընտրություններին դաշինքների հնարավորությունը:
Իշխող թիմում ասում են, որ դա պայմանավորված է նրանով, որ երկիրում խոչընդոտներ չլինեն կուսակցական համակարգի զարգացման համար: