Համաձայնվել ենք, որ հին տեսակի անձը հաստատող վկայականներով ընտրություններին մասնակցություն այլևս չի լինի. Գիորգի Վաշաձե
Համաձայնվել ենք, որ հին տեսակի անձը հաստատող վկայականներով ընտրություններին մասնակցություն այլևս չի լինի. Գիորգի Վաշաձե

«Ռազմավարություն Աղմաշենեբելիի» առաջնորդ, Գիորգի Վաշաձեն հայտարարում է, որ ընտրական բարեփոխումների վերաբերյալ համաձայնվել են, որ հին տեսակի անձը հաստատող վկայականներով ընտրություններին մասնակցություն այլևս չի լինի

Ինչպես Վաշաձեն ասել է ընտրական բարեփոխումների վրա աշխատող աշխատանքային խմբի հանդիպումից հետո, դա արդեն մեծ ձեռքբերում է:

«Ես կարող եմ ձեզ մեկ կոնկրետ արդյունք ասել, սկզբունքորեն այն, ինչի շուրջ մենք արդեն պայմանավորվել ենք. Այլևս չի լինի հին անձը հաստատող վկայականով ընտրություններին մասնակցելը, կլինի միայն «Այ Դի» (ID) քարտերով, ինչը մեկ ժամ աշխատելուց հետո արդեն իսկ շատ լավ ձեռքբերում է: Մենք փոխանակեցինք տեխնոլոգիական հարցերը», – հայտարարել է Գիորգի Վաշաձեն: