Համաձայնում ենք թմրաքաղաքականության մոդելի շուրջ՝ օգագործողների նկատմամ հոգատարություն, իրացնողների դեմ՝ խստացված պայքար
Համաձայնում ենք թմրաքաղաքականության մոդելի շուրջ՝ օգագործողների նկատմամ հոգատարություն, իրացնողների դեմ՝ խստացված պայքար

Համաձայնում ենք, որ Վրաստանը պետք է ունենա հետևյալ տիպի թմրաքաղաքականությունը – առավել շատ հոգատարություն օգագործողների նկատմամբ, իրացնողների դեմ խստացված պայքար,- այս մասին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողներին է հայտնել Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

Նրա խոսքով, միջգերատեսչական խորհրդի շրջանակներում 2013 թվականից ընթանում էր քննարկում, թե ինչպիսին պետք է լինի թմրաքաղաքականության ցանկալի մոդելը:

«Գոյություն ունի համաձայնություն թմրաքաղաքականության սկզբունքի առնչությամբ, որը թմրանյութ իրացնողի նկատմամբ նկատի ունի խիստ, իսկ սպառողի նկատմամբ՝ հոգատար մոտեցում: Այսօրվա դրությամբ, քննարկման այն փուլում ենք, որում նկատի է առնված կիրառողների նկատմամբ համակարգի ազատականացումը, սոցիալական տարրերի հզորացումը և քրեական հետապնդման նվազեցումը»,- հայտարարել է Թեա Ծուլուկիանին: