Հաքան Ֆիդան. Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը ներգրավված են բավականին կարևոր նախագծերի մշակման մեջ, որոնք հնարավորություն են տալիս խաղաղություն հաստատել տարածաշրջանում
Մենք՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը, ներգրավված ենք բավականին կարևոր նախագծերի մշակման մեջ, որոնք ունեն բավականին բարձր ռազմավարական գործառույթ,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ Թուրքիայում հանդիպումից հետո։
Նա ասել է, որ այս նախագծերի մշակման գործում վճռորոշ է բոլոր երեք երկրների ներգրավվածությունը, ինչը հնարավորություն է տալիս տարածաշրջանում խաղաղություն հաստատել։
«Երկար ժամանակ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը ներգրավված են բավականին կարևոր նախագծերի մշակման մեջ, որոնք ունեն բավականին բարձր ռազմավարական գործառույթ։ Նախարարն արդեն նշել է, որ բոլոր երեք երկրների ներգրավվածությունը վճռորոշ է այս նախագծերի մշակման գործում, և այս ամենը, իհարկե, ի վերջո մեզ հնարավորություն կտա խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Հատկապես, եթե հաշվի առնենք Կասպից ծովի հնարավորությունները թե՛ եվրոպական, թե՛ համաշխարհային շուկաների զարգացման գործում։ Նաև, իհարկե, Սևծովյան տարածաշրջանը և նրա ներուժը չափազանց կարևոր են: Դրանք կարող են լինել ոչ բարձր մակարդակի նախագծեր, բայց շատ կարևոր է դրանք զարգացնել տարածաշրջանային տեսանկյունից: Մենք արդեն օրինակելի հարաբերություններ ունենք երեք երկրների՝ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի հետ, և սա կարելի է օրինակելի մոդել համարել այլ երկրների համար»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Հայտարարությունը պատրաստվել է համաժամանակյա թարգմանության հիման վրա։