Հակահրթիռային համակարգերով հագեցած ԱՄՆ-ի Carney ռազմանավը մտել է սև ծով
Հակահրթիռային համակարգերով հագեցած ԱՄՆ-ի Carney ռազմանավը մտել է սև ծով

Հակահրթիռային համակարգերով հագեցած ԱՄՆ-ի Carney ռազմանավը մտել է սև ծով:

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ ֆլոտի հրամանատարության լրատվությամբ, նավի առաքելությունը Սև ծովի անվտանգության ապահովումն է, ինչպես նաև տարածաշրջանում դաշնակիցների և գործընկերների ռազմածովային ուժերի հետ համագործակցության ամրապնդումը:

Carney-ը մտնում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ ֆլոտի կազմը և  Arleigh Burke տիպի 14-րդ նավն է:

Ռազմանավի երկարությունը 154 մետր է: Նրա վրա տեղադրված են «Տոմոհավկ» տիպի հրթիռներ: