Հաջորդ խորհրդարանում «Վրացական երազանքը» ներկայացված կլինի 90 պատգամավորով. Իրակլի Կոբախիձե
«Վրացական երազանքը» հաջորդ խորհրդարանում կներկայացնի 90 պատգամավոր: «Ազգային շարժումը» – 36 մանդատով, «Եվրոպական Վրաստանը» – 5, «Լելոն», «Ռազմավարություն Աղմաշենեբելին», «Հայրենասերների դաշինքը» և «Գիրչին» – 4 ական մանդատով, «Մոքալաքեեբին» – 2 տեղ, «Լեյբորիստական կուսակցություն» – 1 մանդատ,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան»-ի գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն:
Կոբախիձեն այս հայտարարությունը արել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի ավարտից հետո:
«Ինչպես գիտեք, 2016 թվականի նման, ցավոք, ընդդիմությունն այս անգամ էլ հրաժարվեց մասնակցել երկրորդ փուլին: Այնուամենայնիվ, չնայած ընդդիմության սաբոտաժին, այսօր մեր կես միլիոնից ավելի համաքաղաքացիներ ցույց տվեցին բարձր քաղաքացիական պատասխանատվություն և ներկայացան ընտրատեղամասեր:
Մենք ունենք քվեարկության նախնական տվյալներ: Ինչպես և սպասվում էր, «Վրացական երազանքի» 17 թեկնածուներ ձեռք են բերել պատգամավորական մանդատներ:
Հետևաբար, հաջորդ խորհրդարանում «Վրացական երազանքը» ներկայացված կլինի 90 պատգամավորով:
Ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների միջև տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. «Միասնական ազգային շարժում» – 36 տեղ, «Եվրոպական Վրաստան» – 5 տեղ, «Լելո», «Ռազմավարություն Աղմաշենեբելի», «Հայրենասերների դաշինք» և «Գիրչի» – 4 ական մանդատ, «Մոքալաքեեբի» – 2 տեղ, «Լեյբորիստական կուսակցություն» – 1 մանդատ:
Արդյունքում, հիմնվելով ընտրական համակարգին, որը համաձայնեցվել է մեր միջազգային գործընկերների ջանքերով, ձևավորվել է բազմակուսակցական խորհրդարան, որը ներկայացնում է իննը քաղաքական սուբյեկտ և որտեղ իշխող կուսակցությունը չունի չափազանց մեծամասնություն:
Սա վրացական ժողովրդավարության զարգացման մեջ առաջընթացի ամենակարևոր քայլն է», – հայտարարել է Կոբախիձեն:
Ըստ նրա ՝ նոր, բազմակուսակցական խորհրդարանը կդառնա երկրի զարգացման կարևորագույն հարցերի շուրջ քաղաքական քննարկումների լավագույն հարթակը:
«Հաջորդ խորհրդարանը պետք է դառնա կարևորագույն ժողովրդավարական գործիքը այն տնտեսական և սոցիալական մարտահրավերների հաղթահարման համար, որը երկրում ստեղծել է գլոբալ համավարակը:
Ցանկանում եմ շնորհավորել մեր յուրաքանչյուր քաղաքացուն խորհրդարանական ընտրությունների հաջող ավարտի կապակցությամբ:
Իհարկե, մենք առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր աջակիցներին վստահության համար: «Վրացական երազանքն» ամեն ինչ անելու է այս վստահությունն արդարացնելու համար: Ավելի ուշ կներկայացնենք երկրորդ փուլի ճշտված արդյունքները», – հայտարարել է Կոբախիձեն: