Հաջորդ ուսումնական տարվանից սկսած՝ դպրոցական համազգեստը պարտադիր կլինի բոլոր հանրակրթական դպրոցներում՝ առաջինից մինչև վեցերորդ դասարան, փորձնական կարգով

12:22, 02.12.2025

Հաջորդ ուսումնական տարվանից փորձնական ռեժիմով բոլոր հանրային դպրոցներում 1-ից 6-րդ դասարաններում պարտադիր կերպով վերադառնում են դպրոցական համազգեստները։ Այս մասին հայտարարել է կրթության նախարար Գիվի Միկանաձեն՝ ընդհանուր կրթության բարեփոխման շնորհանդեսի ժամանակ։

Նրա խոսքերով՝ սոցիալապես անապահով ընտանիքները համազգեստների հարցում կստանան պետական աջակցություն։

«Մենք որոշում ենք կայացրել, որ փորձնական ռեժիմով, հաջորդ ուսումնական տարվանից հանրային բոլոր դպրոցներում՝ 1-ից 6-րդ դասարանների ներառմամբ, սկզբնական մակարդակում պարտադիր կվերադառնան դպրոցական համազգեստները։ Միևնույն ժամանակ հաշվի ենք առնում սոցիալապես անապահով ընտանիքների վիճակը։ Բոլոր այն ընտանիքները, որոնք Առողջապահության նախարարության կողմից գնահատվել են 60 000 կամ պակաս միավորով, համազգեստների հարցում կստանան համապատասխան աջակցություն պետության կողմից», – նշել է Միկանաձեն։

Նմանատիպ