Հաջորդ տարվանից սկսած՝ միայն այն երեխաները, որոնք մինչև սեպտեմբերի 15-ը կդառնան վեց տարեկան, կկարողանան ընդունվել հանրակրթական դպրոց

12:00, 02.12.2025

Հաջորդ տարվանից հանրային դպրոց կարող են ընդունվել միայն այն երեխաները, ովքեր տվյալ տարվա սեպտեմբերի 15-ը ներառյալ կլինեն վեց տարեկան։ Այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության նախարար Գիվի Միկանաձեն՝ ելույթ ունենալով ընդհանուր կրթության համակարգի բարեփոխման ազգային հայեցակարգի շնորհանդեսի ժամանակ։

Միկանաձեի խոսքով՝ պարզվել է, որ գործող օրենսդրությամբ դպրոց ընդունվող վեց տարեկանից փոքր երեխաները սոցիալական-հուզական վիճակից և պատրաստվածությունից ելնելով դժվարանում են լիարժեքորեն ինտեգրվել ուսումնական գործընթացին։

«Հաշվի առնելով այն բաղադրիչը, որ անցնում ենք 11-ամյա ուսումնական համակարգի, որոշում ենք կայացրել, որ հաջորդ տարվանից, ինչպես նաև յուրաքանչյուր հաջորդ տարում, դպրոց կարող են ընդունվել միայն այն երեխաները, ովքեր տվյալ տարվա սեպտեմբերի 15-ը ներառյալ կլինեն վեց տարեկան», – հայտարարել է Գիվի Միկանաձեն։

Նմանատիպ