Հաջորդ տարվանից արվարձանային Իսանիում գտնվող համար 109 մանկապարտեզը կունենա նորակառուց շենք

17:17, 30.05.2024

 

Հաջորդ տարվանից արվարձանային Իսանիում գտնվող համար 109 մանկապարտեզը կունենա նորակառուց շենք։

Թբիլիսիի փոխքաղաքապետ Կախա Գուլեդանին մանկապարտեզների կառավարման գործակալության ղեկավար Կախա Աբուլաձեի հետ ծանոթացել է ընթացող շինարարության ընթացքին։

«Կարևոր ծրագիր է իրականացվում Իսանիում, որտեղ անցած տարիներին իրականացվել է մանկապարտեզի կիսավեր շենքի ապամոնտաժումը։ 2024 թվականին սկսեցինք նոր շենքի շինարարությունը։ Ծրագրի համար հատկացվել է մոտ 7 մլն լարի և նախատեսվում է այն ավարտել մինչև տարեվերջ։ Հաջորդ տարվանից մենք կընդունենք մոտ 600 երեխայի ժամանակակից և հագեցած միջավայրում»,- ասել է գործակալության ղեկավար Կախա Աբուլաձեն։

Նախագիծը նախատեսված է 20 կրթական խմբերի ՝ 600 երեխայի համար։ Մանկապարտեզի շենքը կառուցվելու և ավարտվելու է էներգաարդյունավետ նյութերով։ Այգին կունենա խաղահրապարակներ, գործունեության համար բաց պատշգամբներ, էկոլոգիապես անվտանգ նյութերից պատրաստված ատրակցիոններ։ Շենքը հարմարեցված կլինի սահմանափակ կարողություններով երեխանեի համար և կահավորվի երեխաների անվտանգության չափանիշներին համապատասխան։

Շինարարական աշխատանքները ստուգել են նաև շրջանի նահանգապետ Նիկա Էլիսաշվիլին, Իսանիի մեծամասնության պատգամավոր Կախա Լաբուչիձեն և Սակրեբուլոյի «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» խմբակցության նախագահ Օթար Գրիգոլիան։

Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Նմանատիպ