Հաջորդ ամառ Ուկրաինան հնարավոր է նոր ծանր սպառազինության կարիք ունենա. Անալենա Բերբոք
Հաջորդ ամառ Ուկրաինան հնարավոր է նոր ծանր սպառազինության կարիք ունենա. Անալենա Բերբոք

Հաջորդ ամառ Ուկրաինային կարող է անհրաժեշտ լինել նոր ծանր սպառազինություն,- այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։ Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle»-ն։

Բերբոքի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում Գերմանիան պատրաստ է տարիներ շարունակ աջակցել Ուկրաինային ռուսական ներխուժման դեմ պայքարում, այդ թվում՝ ծանր սպառազինություն մատակարարելով։

«Իհարկե, ես կցանկանայի, որ պատերազմը հնարավորինս շուտ ավարտվեր, բայց, ցավոք, պետք է ենթադրել, որ հաջորդ ամառ Ուկրաինան կարող է նոր ծանր սպառազինության կարիք ունենալ իր ընկերներից։ Ինձ համար պարզ է, որ Ուկրաինան պաշտպանում է մեր ազատությունը, մեր խաղաղ կարգը, և մենք աջակցում ենք նրան ֆինանսապես և ռազմական առումով»,- ասել է Բերբոքը։