Հադաս Մեյթզադի. Իրանին պետք է արգելվի շարունակել իր ապակայունացնող ահաբեկչական գործողությունները, որոնք սպառնում են Իսրայելին և ողջ տարածաշրջանին
Հադաս Մեյթզադի. Իրանին պետք է արգելվի շարունակել իր ապակայունացնող ահաբեկչական գործողությունները, որոնք սպառնում են Իսրայելին և ողջ տարածաշրջանին

Իրանին պետք է արգելել շարունակել իր ապակայունացնող ահաբեկչական գործողությունները, որոնք սպառնում են Իսրայելին և ողջ տարածաշրջանին, սոցցանցում գրում է Վրաստանում Իսրայելի դեսպան Հադաս Մեյզադին։

Նրա հայտարարության համաձայն՝ Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը և մյուս դաշնակիցները խոսքով և գործով կանգնած են Իսրայելի կողքին։

«Ահաբեկչությանը հովանավորող Իրանը անցած գիշեր դաժան և աննախադեպ հարձակում է իրականացրել՝ հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելով Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը, համագործակցելով միջազգային դաշնակիցների ու ուժերի հետ, կարողացել է խոցել հրթիռների մեծ մասը։ Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին։ Մենք գիտենք՝ ինչպես պաշտպանել մեր քաղաքացիներին։

Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը և մյուս դաշնակիցները խոսքով և գործով կանգնած են Իսրայելի կողքին: Մենք տեսել ենք Իսրայելին աջակցելու և Իրանի ագրեսիան դատապարտող տասնյակ հայտարարություններ։

Պետք է թույլ չտալ Իրանին շարունակել իր ապակայունացնող ահաբեկչական գործողությունները, որոնք սպառնում են Իսրայելին և ողջ տարածաշրջանին, ինչպես նաև իր վտանգավոր ռազմական միջուկային հավակնություններին:

Հիմա էլ մենք ամեն ինչ անում ենք ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության կողմից դաժանորեն գերեվարված 133 պատանդներին ազատելու համար, սակայն ՀԱՄԱՍ-ը դեռ հրաժարվում է և շարունակում է անհիմն պահանջներ ներկայացնել։ Անցել է ավելի քան 190 օր։ Միացե՛ք մեզ՝ կոչ անելով նրանց անհապաղ ազատ արձակել մեր քաղաքացիներին»,- գրել է դեսպան Հադաս Մեյզադին։