Հաագայում Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու միջև հանդիպում է ընթանում

18:17, 25.06.2025

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև հանդիպում է ընթանում։

Հաղորդված տեղեկությունների համաձայն՝ երկու առաջնորդների դեմառդեմ հանդիպումը սկսվել է Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի ավարտից և ամփոփիչ հռչակագրի հրապարակումից հետո, որի ընթացքում անդամ երկրները պարտավորվել են շարունակել Ուկրաինայի զինված ուժերի աջակցությունը։

ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովում ընդունվել է հինգ կետից բաղկացած հռչակագիր։

Նմանատիպ