Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազի գրասենյակը պատասխանում է Առաջին ալիքի հարցին
Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազի գրասենյակը պատասխանում է Առաջին ալիքի հարցին

Կոչ ենք անում մամուլին և մեկնաբաններին, խուսափել մեր հետաքննությունների ասպեկտների մասին շահարկումներ կատարելուց կամ ասեկոսեներ տարածելուց, այդ թվում, պոտեցիալ արդյունքների վերաբերյալ,- այս մասին նշված է Միջազգային քրեական դատարանի դատախազի գրասենյակի հայտարարության մեջ, որով պատասխանում Վրաստանի Առաջին ալիքին:

Վրաստանի Առաջին ալիքը հետաքրքրվել է, արդյոք Հաագայի դատարանում կան նորություններ 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմի հետաքննության ընթացքի վերաբերյալ և արդյոք հայտնի է, երբ կհրապարակվեն արդյունքները:

«Միջազգային քրեական դատարանի դատավորների կողմից իրավասություն ստանալուց հետո, 2016 թվականի հունվարի 27-ին Միջազգային քրեական դատարանի դատախազ Փատու Բենսուդան սկսեց հետաքննել Վրաստանի իրավիճակը, որն ուղղված էր 2008 թվականի հուլիսի մեկից մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հարավային Օսեթիայում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտմանը:

Գաղտնիությունը ցանկացած հետաքննության կարևորագույն ասպեկտ է: Համապատասխանաբար, դատախազի գրասենյակը հանրային մեկնաբանություն չի անում հետաքննության վերաբերյալ: Կոչ ենք անում մամուլին և մեկնաբաններին, խուսափել մեր հետաքննությունների ասպեկտների մասին շահարկումներ կատարելուց կամ ասեկոսեներ տարածելուց, այդ թվում, պոտեցիալ արդյունքների վերաբերյալ»,- նշված է Միջազգային քրեական դատարանի դատախազի գրասենյակի կողմից Վրաստանի Առաջին ալիքին ուղարկված նամակում: