Թբիլիսիում, 51-րդ հանրային դպրոցի աշակերտների, նրանց ծնողների, խնամակալների կամ օրինական ներկայացուցիչների հետ շուրջօրյա ռեժիմով կաշխատեն կրթության նախարարության հոգեբանները,- այս մասին Առաջին ալիքին հայտնել են Վրաստանի կրթության և գիտության նախարարությունից:
«Տեղի ունեցած ծանրագույն փաստի հիման վրա, Վրաստանի կրթության և գիտության նախարարության հոգեբանները շուրջօրյա ռեժիմով կաշխատեն 51-րդ հանրային դպրոցի աշակերտների, նրանց ծնողների, խնամակալների կամ օրինական ներկայացուցիչների հետ:
Նրանց հետ կապ հաստատելու համար գործում է նախարարության հեռախոսահամարը՝ 2 200220 (ներքին 30-25), ինչպես նաև հատուկ հանգստյան օրերի համար սկսել է գործել շուրջօրյա հոգեբանական կոնսուլտացիայի համար հատկացված հեռախոսահամար՝ 577994181»,- հայտարարում են կրթության նախարարությունում:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, շտապ օգնության օպերատիվ կառավարման «112» կենտրոնում ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին, 14:10-ին գրանցվել է հաղորդագրություն, որ Թբիլիսիում, Խորավայի փողոցում երկու անչափահասների միջև բախում է տեղի ունեցել:
Ստացված հաղորդագրությանը ոստիկանությունը արագ արձագանք է տվել: Օպերատիվ կերպով դեպքի վայր են գնացել իրավապահները և շտապ օգնության բրիգադը: Նախնական տեղեկությամբ, վիճաբանության ժամանակ սառը զենքով վիրավորել են երկու երիտասարդի, որոնցից մեկին տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուսը ստացված վիրավորման հետևանքով նախքան հիվանդանոց տանելը՝ ճանապարհին մահացել է:
Տեղի ունեցած փաստի կապակցությամբ Թբիլիսիի ոստիկանության վարչությունը հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ-ի 108-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն): Դեպքի վայրում ընթանում են քննչական գործողություններ: