Ֆերարիի նախագահ Սերջո Մարկիոնեն ճանաչել է իր և Liberty Media-ի միջև գոյություն ունեցող «Ֆորմուլա 1»-ի զարգացման վերաբերյալ անհամաձայնությունների գոյությունը:
Նշենք, որ Liberty Media-ն Ֆորմուլա-1-ի նոր սեփականատերն է:
«Մեր բանակցությունները շարունակվում են: Ժամանակ ունենք մինչև 2020 թվականը, որ գտնենք այնպիսի որոշում, որը կապահովի Ֆերարիի պահանջները: Ֆուրմուլա 1-ը լքելու հնարավորությունները լուրջ են: Կան բազմաթիվ հիմնախնդիրներ, բոլոր պայմանագրերը ստորագրված են մինչև 2020 թվականի ավարտը, որից հետո հնարավոր է Ֆերարին լքի Ֆորմուլա 1-ը»,- ասել է Մարկիոնեն:
Հիշեցնենք, որ իտալական թիմի և Liberty Media-ի միջև անհամաձայնության պատճառը նոր կանոնակարգի հաստատումն է, որը գործի է դրվելու 2021 թվականից:
Հեղինակ -
Edgar Barsegyan