Հատուկ գործողություն Գաբրիել Սալոսի փողոցում
Հատուկ գործողություն Գաբրիել Սալոսի փողոցում

Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտը Գաբրիել Սալոս փողոցում անց է կացնում հատուկ գործողություն,- այս մասին առաջին ալիքին հայտնել են անվտանգության ծառայությունից:

«Անձինք, ում ձերբակալությունն այս պահին ընթանում է թաքնվել են շենքերից մեկի երկրորդ հարկում, նրանք կրակ են բացել հատուկ նշանակության ջոկատայինների ուղղությամբ: Այս պահին իրավիճակը վերահսկվում է և շենքում բնակվող անձանց անվտանգությունը պաշտպանված է»,- նշել են պետանվտանգության ծառայությունում:

Առաջին ալիքի լրատվությամբ, երեք գիշեր լսվել են կրակոցի և մի քանի պայթյունի ձայներ:

Իսկ մինչ այդ հատուկ ջոկատայինները ստիպել են շենքի բնակչությանը հեռանալ տարածքից:

Նշվում է, որ Գաբրիել Սալոսի փողոցի վրա հատուկ գործողությունը իրականացնում են պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտի աշխատակիցները:

Իրավապահների լրատվությամբ, անձինք ում ձերբակալության համար ընթանում էր հատուկ գործողություն կրակ են բացել հատուկ ջոկատայինների ուղղությամբ: