Գաբրիել Սալոսի փողոցում մոբիլիզացված են հավելյան ուժեր. Ֆոտոշարք
Գաբրիել Սալոսի փողոցում մոբիլիզացված են հավելյան ուժեր. Ֆոտոշարք

Գաբրիել Սալոսի փողոցում ընթացող հատուկ գործողությանը մասնակցելու համար մոբիլիզացվել են հավելյալ ուժեր: Տեղում բացի իրավապահներից գտնվում են շտապ օգնության բրիգադները: Տեղացիների խոսքերով իրավապահների նրանց ստիպել են լքել այն շենքի տարածքը, որտեղ ընթանում է հատուկ գործողությունը:

Առաջին ալիքի լրատվությամբ, երեք գիշեր լսվել են կրակոցի և մի քանի պայթյունի ձայներ:

Իսկ մինչ այդ հատուկ ջոկատայինները ստիպել են շենքի բնակչությանը հեռանալ տարածքից:

Նշվում է, որ Գաբրիել Սալոսի փողոցի վրա հատուկ գործողությունը իրականացնում են պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտի աշխատակիցները:

Իրավապահների լրատվությամբ, անձինք ում ձերբակալության համար ընթանում էր հատուկ գործողություն կրակ են բացել հատուկ ջոկատայինների ուղղությամբ: