Հատուկ գործողության ժամանակ մեկուսացված անձինք Վրաստան էին մուտք գործել անօրեն ճանապարհով. Գիորգի Գախարիա

12:50, 01.12.2017

Հատուկ գործողության ժամանակ մեկուսացված անձինք Վրաստան էին մուտք գործել անօրեն ճանապարհով,- այս մասին Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հայտնել է լրագրողներին՝ Կախա Կալաձեի հետ հանդիպումից հետո:

Լրագրողները նախարարին հարց են ուղղել, ինչ ճանապարհով են հատուկ գործողության ժամանակ մեկուսացված անձինք հատել Վրաստանի սահմանը և հայտնվել երկրում:

Նրա խոսքով, բոլոր մանրամասները պարզվում են և մոտ ժամանակաշրջանում մանրամասները կհետաքննվեն:

«Սա անչափ կարևոր թեմա է, որի շուրջ կհնչեն հարցեր: Բազմաթիվ հարցերի պատասխաններ մենք արդեն հնչեցրել ենք: Այժմ հետաքննությունը ակտիվ փուլում է և սպասում ենք հետաքննության արդյունքներինօ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Նմանատիպ