Իրակլի Կոբախիձե. Մեր գլխավոր խնդիրն է մինչև 2028 թվականը հավաքական «Ազգային շարժման» ամբողջական չեզոքացումը, և իրենք մեզ շատ են օգնում այս խնդրի իրագործման հարցում, շնորհակալություն նրանցից յուրաքանչյուրին

12:39, 23.06.2026

Մեր գլխավոր խնդիրն է մինչև 2028 թվականը հավաքական «Ազգային շարժման» ամբողջական չեզոքացումը, և իրենք մեզ շատ են օգնում այս խնդրի իրագործման հարցում։ Շնորհակալություն նրանցից յուրաքանչյուրին դրա համար,– այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեի խոսքով՝ «ռադիկալ ընդդիմությունը ներկայացնում է հակապետական խմբավորում»։

«Ամենահետաքրքիրն այն է, որ այս մարդիկ միմյանց չեն ուզում, բայց ուզում են, որ հասարակությունն իրենց ուզի։ Դա աներևակայելի է։ Երբ միմյանց չեք ուզում, հասարակությանը չեք կարողանա ցանկալի լինել։ Սա շատ պարզ իրականություն է, որն արտացոլվեց 2024 թվականի, 2025 թվականի, 2020 թվականի և 2021 թվականի ընտրություններում։ Նրանք չկարողացան շրջանցել այս իրականությունը, ինչը, ի վերջո, շատ լավ է։ Սա ռադիկալ ընդդիմություն է, հակապետական խմբավորում, օտարերկրյա գործակալություն։ Հետևաբար, որքան ավելի քայքայված լինի այս քաղաքական ուժը, այնքան ավելի լավ կլինի վրացական ժողովրդավարության և մեր քաղաքական համակարգի համար։ Մեր գլխավոր խնդիրն է մինչև 2028 թվականը հավաքական «Ազգային շարժման» ամբողջական չեզոքացումը։ Իրենք մեզ շատ են օգնում այս խնդրի իրագործման հարցում, և շնորհակալություն նրանցից յուրաքանչյուրին դրա համար»,- հայտարարել է վարչապետը։

Նմանատիպ