Հանդիպումներ՝ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի մեկնարկից առաջ
Բրյուսելում բացվել է «Արևելյան գործընկերության» հինգերորդ գագաթնաժողովը: Դրան ներկա են գտնվելու Եվրամիության անդամ երկրների առաջնորդները և ծրագրի մասնակից վեց երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների անդամները: Գագաթնաժողովի մասնակիցները հավաքվում են այս րոպեներին:
Միջոցառմանը խոսքով ելույթ է ունենալու Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Ինչպես ասվում է գագաթնաժողովից առաջ տարածած մամլո ասուլիսում, գագաթնաժողովին խոսելու են ապագա համագործակցության մասին:
Առաջնահերթ է անվանվել 4 հարց.
- Հզոր տնտեսություն, որը նկատի ունի էկոնոմիկայի զարգացում և շուկայի հնարավորությունների կիրառում
- Հզոր կառավարում, որը նկատի ունի պետական ինստիտուտների հզորացում
- Հզոր կապեր, որը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ է կապված
- Հզոր հանրություն, որը վերաբերում է քաղաքացիների միջև կապերի ամրապնդմանը: