Հայաստանը ստորագրել է Եվրամիության հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը
Հայաստանը ստորագրել է Եվրամիության հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը

Հայաստանը ստորագրել է Եվրամիության հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:

Նախքան փաստաթղթի ստորագրումը, գագաթնաժողովին ելույթ ունենալիս, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պայմանագիրը անվանել է մարդու իրավունքների վրա հիմնված արժեհամակարգի արտացոլանք:

«Պայմանագրի հիմքում են ընկած այնպիսի կարևոր ժողովրդավարական դրույթներ, ինչպիսիք են օրենքի գերագույնությունը, արդարադատության հզորացումը, պետական և հանրային ինստիտուտների զարգացումը, արդյունավետ կառավարումը,- նշել է Սարգսյանը:

Հայաստանի նախագահի խոսքով, նշված պայմանագրի նշանակությունը չի սահմանափակվում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններով:

Իր հերթին, Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Արևելյան գործընկերության անդամների հետ ընդլայնված պայմանագրերը ուղղված չեն Ռուսաստանի դեմ:

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: