Գյուղատնտեսությունը ոլորտ է, որը կարող է, որոշ ուղղություններով ոչ միայն կերակրի երկիրը, այլ ունենա արտահանման հեռանկար. Գիորգի Գախարիա

11:56, 10.06.2020

Այս երկրում գյուղատնտեսությունը մի ոլորտ է, որը կարող է, որոշ ուղղություններով ոչ միայն կերակրի երկիրը, այլ ունենա արտահանման հեռանկար,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, Նիքոզի գյուղում, ֆերմերների հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես նշել է վարչապետը, բոլորը տեսան, որ գյուղատնտեսության նախարարը, ճգնաժամի սկսվելուն պես, ստիպված է եղել պաշարներ հավաքել որոշ ապրանքների համար, քանի որ բոլոր այն երկրները, որտեղից մենք ներկրում էին ապրանքներ, առանց զգուշացման ասացին, որ արտահանումը դադարեցվում է:

«Այս երկրում գյուղատնտեսությունը մի ոլորտ է, որը կարող է, որոշ ուղղություններով ոչ միայն կերակրի երկիրը, այլ ունենա արտահանման հեռանկար: Դա հեշտ չէ, հողերը շատ մասնատված են, որոշ տեղերում ջրի խնդիր կա, որոշ տեղերում կա գիտելիքների խնդիր, կան շատ խնդիրներ, սակայն կամաց-կամաց պետք է գնանք այնկողմ: Գյուղատնտեսությունը պետք է արդյունաբերականացվի, մեկ օրում դա տեղի չի ունենա, սակայն Գիորգը լավ օրինակ է,  թե ինչպես երիտասարդները և բոլորս կարող են կատարել այդպիսի աշխատանք, որը կտա լավագույն արդյունք»,- ասել է Գիորգի Գախարիան:

Նմանատիպ