Գյուղատնտեսությունը ոլորտ է, որը կարող է, որոշ ուղղություններով ոչ միայն կերակրի երկիրը, այլ ունենա արտահանման հեռանկար. Գիորգի Գախարիա
Այս երկրում գյուղատնտեսությունը մի ոլորտ է, որը կարող է, որոշ ուղղություններով ոչ միայն կերակրի երկիրը, այլ ունենա արտահանման հեռանկար,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, Նիքոզի գյուղում, ֆերմերների հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես նշել է վարչապետը, բոլորը տեսան, որ գյուղատնտեսության նախարարը, ճգնաժամի սկսվելուն պես, ստիպված է եղել պաշարներ հավաքել որոշ ապրանքների համար, քանի որ բոլոր այն երկրները, որտեղից մենք ներկրում էին ապրանքներ, առանց զգուշացման ասացին, որ արտահանումը դադարեցվում է:
«Այս երկրում գյուղատնտեսությունը մի ոլորտ է, որը կարող է, որոշ ուղղություններով ոչ միայն կերակրի երկիրը, այլ ունենա արտահանման հեռանկար: Դա հեշտ չէ, հողերը շատ մասնատված են, որոշ տեղերում ջրի խնդիր կա, որոշ տեղերում կա գիտելիքների խնդիր, կան շատ խնդիրներ, սակայն կամաց-կամաց պետք է գնանք այնկողմ: Գյուղատնտեսությունը պետք է արդյունաբերականացվի, մեկ օրում դա տեղի չի ունենա, սակայն Գիորգը լավ օրինակ է, թե ինչպես երիտասարդները և բոլորս կարող են կատարել այդպիսի աշխատանք, որը կտա լավագույն արդյունք»,- ասել է Գիորգի Գախարիան: