Գուրջաանիում ավտովթարի հետևանքով տուժել է մի քանի մարդ
Գուրջաանիում ավտովթարի հետևանքով տուժել է մի քանի մարդ

Գուրջաանիի մունիցիպալիտետի Վեջինի գյուղում տեղի է ունեցել ավտովթար, թեթև տուժել են մարդատար ավտոմեքենայի վարորդը և մի քանի ուղևոր:

Ականատեսների փոխանցմամբ, գերազանցված արագությամբ երթևեկող «Տոյոտա պրիուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Շտապ օգնության խումբը տուժածներին տեղափոխել է Գուրջաանիի «Ջեո-հոսպիտալ»: Նրանք ունեն մարմնական տարբեր վնասվածքներ:

Դեպքի վայրում մոբիլիզացված է ոստիկանությունը և ընթանում են քննչական գործողություններ: