Գուրջաանիի մունիցիպալիտետում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երեք մարդ է զոհվել
Գուրջաանի մունիցիպալիտետում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է երեք մարդ, որոնցից երկուսը անչափահաս են և վարորդը։
Վթարը տեղի է ունեցել ուշ գիշերը Մելաանի գյուղում։
Տեղացիների խոսքով՝ բախման հետևանքով շրջվել և հրդեհվել է Honda մակնիշի հինգ մարդով մեքենան։ Մեքենայի ուղևորները տեղացիներ էին։
Երկու ուղևորներին հաջողվել է դուրս գալ այրվող մեքենայից և շտապօգնության խմբի կողմից տեղափոխվել հիվանդանոց։
Դեպքի վայրում են եղել շտապօգնության, փրկարարական ծառայության և ոստիկանության խմբերը։
ՆԳՆ-ի տվյալներով՝ գործը քննվում է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը վերաբերում է երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտմանը, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան։