Գուրջաանիի մունիցիպալիտետի Ախաշեն գյուղում ճանապարհային պատահարի հետևանքով երեք մարդ է զոհվել
Գուրջաանիի մունիցիպալիտետի Ախաշեն գյուղում վթարի հետևանքով երեք մարդ է մահացել. Դեպքը տեղի է ունեցել երեկ ուշ գիշերին։ Ըստ ականատեսների՝ ավտոմեքենան բախվել է մինի տրակտորին, որից հետո սահել ու շրջվել է։
Մեքենայում գտնվող ամուսինն ու կինը և չորսամյա երեխան ծանր վնասվածքներով տեղափոխվել են Գուրջաանիի «Ջեո Հոսփիթալս» կլինիկա, սակայն նրանց փրկել չի հաջողվել։
Դեպքի վայրում մոբիլիզացվել է ոստիկանությունը, հետաքննություն է սկսվել