Գուրիայի լեռնային լանդշաֆտի եզակի բնությունը պաշտպանելու և պահպանելու նպատակով, նախատեսվում է ստեղել նոր ազգային զբոսայգի:
Ըստ շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության, ծրագրի համար նախատեսվում են տարբեր ուսումնասիրություններ տեղական և միջազգային փորձագետների կողմից:
Նրանց հաղորդմամբ, նոր նախագիծը նպատակ ունի դադարեցնել մարդկային վնասները Գուրիայի անտառային լանդշաֆտին, պաշտպանել կենսաբազմազանությունը և պահպանել էկոհամակարգը, ի շահ տեղական և ավելի լայն հասարակության:
«Գուրիայի ազգային զբոսայգու ստեղծումը կօգնի զբոսաշրջային հոսքեր ներգրավել պաշտպանված տարածքներ, իսկ տեղի բնակչությանը հնարավորություն կտա լրացուցիչ տնտեսական օգուտներ ստանալ:
Գուրիայում պահպանված հնագույն անտառներն ու հողատարածքները ճանաչվել են որպես էկոտարածաշրջանի հիմնական կենսաբազմազանության տարածք: Միևնույն ժամանակ, այդ լանդշաֆտները Կովկասի էկոտարածաշրջանների պահպանման ծրագրի մասն են: Բնապահպանության համաշխարհային հիմնադրամը տարիներ շարունակ համագործակցում է պահպանվող տարածքների գործակալության հետ և նշանակալի ներդրում է ունեցել պահպանվող տարածքների ցանցի զարգացման և ընդլայնման գործում:
Նախագիծն իրականացվելու է շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության պահպանվող տարածքների գործակալության և բնության համաշխարհային հիմնադրամի կողմից, Վրաստանում Շվեդիայի դեսպանության ֆինանսական աջակցությամբ և տեղի բնակչության ակտիվ ներգրավմամբ», – ասված է նախարարության հայտարարության մեջ: