Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 4 570 նոր դեպքից 72-ն արձանագրվել է Գուրիայում:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնի փոխանցմամբ, ընթանում են համաճարակային հետազոտություններ:
«Վարակակիրների թիվը հնարավոր է, ամեն րոպե փոխվի: Բարդ է ասել վարակակիրների ճշգրի թիվը: Կասկածելի ախտանշաններով պացիենտներն անցնում են հետազոտություն: Հնարավոր է, նրանց թիվն ավելանա»,- հայտարարում են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնում: